ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան մտադիր է ռազմաբազա տեղակայել Իրաքում

Թուրքիան մտադիր է ռազմաբազա տեղակայել Իրաքում
06.12.2015 | 11:57

Թուրքիան մտադիր է մշտական ռազմաբազա ստեղծել Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում, որտեղ թուրք զինծառայողները վերապատրաստում են «Ֆեշմեգա» խմբավորման իրաքցի քրդերին: Hurriyet Daily News-ը հաղորդում է, որ ռազմաբազայի տեղակայման համաձայնագիրն ստորագրվել է նոյեմբերի 4-ին` Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի և Թուրքիայի այն ժամանակ ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև նրա` Հյուսիսային Իրաք այցի ժամանակ: Թուրքիայի և Իրաքի միջև տարաձայնություններ են առաջացել ավելի քան հարյուր թուրք զինծառայողի` Մոսուլ ուղարկելուց հետո:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ